ԱՄՆ կառավարությունը արտոնագիր է շնորհել Airbus ընկերությանը` թույլ տալով 17 ինքնաթիռ վաճառել Իրանին:
The Independent-ը` վկայակոչելով ավիաընկերությանը, գրում է, որ գործարքը հնարավոր է դարձել միջուկային համաձայնագրի շնորհիվ, որի արդյունքում մեղմացվել են Իրանի պատժամիջոցները: Ընկերության խոսնակը նշել է, որ արտոնագիրը թույլ է տալիս Իրանին մատակարարել առաջին 17 A320 և A330 մակնիշի ինքնաթիռները: