Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

15 տպավորիչ փաստ Հայաստանի մասին

15 տպավորիչ փաստ Հայաստանի մասին
22.09.2016 | 14:18

Բրիտանական The Telegraph-ը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ ուշագրավ անդրադարձ է կատարել մեր երկրին՝ օտարերկրյա ընթերցողի համար ներկայացնելով 15 տպավորիչ փաստ հայերի և Հայաստանի մասին.


1. Հայերը գինեգործությամբ զբաղվող աշխարհում ամենահին ազգն են՝ որպես ասվածի ապացույց ներկայացվում է 2011 թ. «Արենի- 1» քարանձավային համալիրում գինեգործության արհեստի ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող վկայությունների հայտնագործությունը:

2. Հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին ազգն են:
3. Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է: Հայաստանում վանքերն ու եկեղեցիներն այնքան շատ են, որ հնարավոր չէ ընտրել լավագույնը: Թերթն առանձնացնում է Տաթևի վանական համալիրը՝ նկատելով՝ «ուղղակի ապշեցնող գեղեցկություն է»:
4. Շախմատը ներառված է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում: Հայերը շատ ուժեղ են շախմատում՝ թերթը հիշեցնում է Հայաստանի նվաճումները:
5. 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 մլն հայ է սպանվել։
«1915 թ. Օսմանյան կայսրությունը կազմակերպել և իրագործել է 1,5 մլն հայերի համակարգված ոչնչացումը, որը հայտնի է որպես «Հայոց ցեղասպանություն»: Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ժխտում է Ցեղասպանության փաստը, սակայն աշխարհի 28 պետությունների կառավարությունները դարասկզբին տեղի ունեցած դեպքերը ճանաչել են որպես ցեղասպանություն»,- գրել է թերթը:
6. Հայաստանի սահմաններից դուրս շատ ավելի հայ է ապրում, քան երկրում։
«1915 թ. դեպքերը ստիպել են միլիոնավոր հայերի գաղթել արտասահման ու հետագայում այնտեղ խոշոր համայնքներ ստեղծել»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է մոտ 5,6 մլն հայ:
7. Հայաստանը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի՝ Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:
8. Հայերը հավատում են, որ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան կատարին:
9. Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկը Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռն է, որը հայերը համարում են սրբազան:
10. Հայաստանն ունի աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Երևանը համարվում է աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկը, որը Հռոմից 29 տարով մեծ է:
11. Հայկական կոնյակի անզուգական համը փորձողների թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ ՈՒինսթոն Չերչիլը, ում համար ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը Երկրորդ աշխարհամարտի տարիներին մի քանի տասնյակ արկղ հայկական կոնյակ է ուղարկել:
12. Յալթայի պատմական հանդիպման դրական ելքն «ապահովել» են հայկական կոնյակն ու գինին։ «Յալթայի կոնֆերանսը, որի ժամանակ Ղրիմում են հանդիպել Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը՝ քննարկելու հետպատերազմյան Եվրոպայի զարգացման ուղին, «դրական ելք է ունեցել» հայկական կոնյակի ու գինու շնորհիվ: Չերչիլի օգնականներից մեկն ավելի ուշ խոստովանել է, որ վարչապետն այնպիսի քանակությամբ է ըմպել կովկասյան խմիչքներ, որ բավական էին ցանկացած խելամիտ մարդու թուլացնելու համար»,- գրում է The Telegraph-ը:
13. Հայ կանայք ամենասեքսուալն են ճանաչվել աշխարհում։
ԱՄՆ-ում բնակվող 44000 տղամարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքը եղել է ահա այսպիսին: Պարբերականը չի բացառում, որ արդյունքն առավելապես պայմանավորված է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հաջողությամբ:
14. Հայկական հացը՝ լավաշը, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների համաշխարհային ժառանգության ցանկում:
15. Հայաստանում այբուբենին նվիրված հուշարձան կա:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ