Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուկաշենկոն սպառնում է տապալել եվրասիական ինտեգրումը

Լուկաշենկոն սպառնում է տապալել եվրասիական ինտեգրումը
22.09.2016 | 14:19

Բելառուսա-ռուսական կոնֆլիկտը, որը երկար ժամանակ հասունանում էր կուլիսներում, «դուրս է եկել»: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր համբերությունը սպառվել է՝ մեղադրելով Մոսկվային իր երկրի վրա ճնշում գործադրելու համար, և սպառնացել է օպտիմալացնել Մինսկի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը: Մինսկի փորձագետները դա համարում են շանտաժ, որի օգնությամբ Լուկաշենկոն, ինչպես միշտ, հույս ունի հասնել իր ցանկացածին՝ գրում է «Независимая газета»-ն:


Արտահայտվելու առիթ է դարձել Միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպումը: «Արդեն հոգնել եմ, արդեն չափից դուրս է, այսպես այլևս չի կարող շարունակվել»,- հայտարարել է Լուկաշենկոն և նշել, որ Բելառուսում շատ են խոսում ինտեգրման հարցում երկկողմ հարաբերություններում խնդիրների մասին, և թվարկել է այն ամենը, ինչ տարվա ընթացքում քննարկում էին փորձագետները: Երկու երկրների ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի ստեղծման շնորհիվ չի աճել, այլ անկում է գրանցել, բացի այդ, շատ ապրանքների մատակարարումները Ռուսաստան արգելափակվում են:

Նա հավելել է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել գազի գնի շուրջ, իսկ Ռուսաստանը, նվազեցնելով Բելառուս նավթի մատակարարումները, այդկերպ ճնշում է գործադրում երկրի վրա: Նախագահը կարծում է, որ Մինսկը կօպտիմալացնի ինտեգրացիոն նախագծերին իր մասնակցությունը և «կսկսի ԵԱՏՄ-ի, այսպես կոչված, կառավարությունում բելառուս պաշտոնյաների թվի կրճատմամբ»:


Փորձագետների կարծիքով՝ Բելառուսի նախագահը հիմա է բարձրաձայնում այս խնդիրների մասին այն պատճառով, որ դեռ սեպտեմբերի 11-ին Լուկաշենկոն հայտարարել էր գազի գնի շուրջ վեճի շուտափույթ (երկու օրվա ընթացքում) լուծման մասին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ հարցը դեռ լուծված չէ: Լուկաշենկոյին վստահություն էր ներշնչում Ռիոյի Պարալիմպիկ խաղերի ժամանակ բելառուսական թիմի քայլը, որը բարձրացրել էր ռուսական դրոշը, կարծում են փորձագետները: Հավասարակշռությունից Բելառուսի նախագահին հանեց այն փաստը, որ ռուսական ղեկավարությունը գումարով շնորհակալություն չհայտնեց բարոյական աջակցության համար:


Տեղի դիտորդները Մոսկվայի դիրքորոշումը կապում են Արևմուտքի հետ Լուկաշենկոյի վարած «խաղերի» և իր երկրի տարածքում ռուսական ավիաբազա տեղակայելու ցանկության բացակայության հետ:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ