Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի հետ միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման

Իրանի հետ միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման
22.09.2016 | 14:22

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը (հանրապետական կուսակցություն) և Հիլարի Քլինթոնը (դեմոկրատական կուսակցություն) իրավասու են իրենց կարծիքը հայտնել միջազգային քաղաքականության ցանկացած այժմեական հարցի վերաբերյալ, սակայն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը ենթակա չէ վերանայման:


«Թեկնածուները ազատ են թեմայի ընտրության հարցում, որը նրանց կարծիքով՝ լավագույնս հարմար է իրենց ընտրարշավին: Սակայն ոչ ոք չի կարող ասել, որ չի ճանաչում (միջազգային) համաձայնագիրը և ցանկանում է վերանայել»,- նկատել է Ռոհանին:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ