Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու բանակցություններում էական արդյունքների հասնելու հնարավորությունը:
Ըստ Բաքվի՝ Մամեդյարովը միջնորդներին փոխանցել է, թե «Հայաստանի վերջին սադրանքները, այդ թվում՝ Աղդամում սկսված զորավարժությունները, նպատակ ունեն խարխլելու բանակցային գործընթացը»: