Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը, որի առաջին հորիզոնականում է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը, երկրորդ հորիզոնականը կիսել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը։
Չորրորդ տեղում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է, հնգյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը 6-րդն է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 30-րդը։