Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Դամասկոսն ու սիրիական ընդդիմությունը կհաստատեն բանակցություններին պատրաստ լինելը, և առանց դրա անհնար կլինի բանակցային նոր փուլ գումարելը։
Սիրիայի միջազգային խմբի անդամները հինգշաբթի Նյու Յորքում անցկացնելու են այս շաբաթվա երկրորդ հանդիպումը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը կախված է և ընդդիմությունից, և իշխանությունից. «Առանց երկու կողմերի հաստատումը ստանալու, ամսաթվի հրապարակումն անիրատեսական է։ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան պետք է ստանա բանակցությունների մեկնարկի մասին երկու կողմերի հաստատումը, և մենք աջակցում ենք դրան»: