Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
23.09.2016 | 13:19

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ընդունված որոշումների իրականացմանը:

Հատկապես, ինչպես ասված է հինգշաբթի օրը Նյու Յորքում համանախագահների հրապարակած հայտարարությունում, քննարկվել են հետագա քայլերը, որոնք կարող են մթնոլորտ ստեղծել ըստ էության բանակցությունների առաջխաղացման համար, որոնք էլ, իրենց հերթին, կարող են հանգեցնել կարգավորման:

«Մենք նաև տեսակետներ փոխանակեցինք առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև»,- փոխանցում են միջնորդները՝ շարունակելով. «Մեր կառավարությունները պատրաստ են պատշաճ ժամանակ հյուրընկալել նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում»:
Համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն հայտնում են նաև, որ ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերում հաղորդում է Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների մասին՝ ամփոփելով. «Ակնկալում ենք առաջընթաց առանցքային հարցերում»:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ