Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գյուլենը պատրաստ է վերադառնալ Թուրքիա

Գյուլենը պատրաստ է վերադառնալ Թուրքիա
24.09.2016 | 12:31

Ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում Անկարան մեղադրում է հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Թուրքիա: «Եթե ԱՄՆ-ն դրական պատասխան տա, ես կգնամ, դա խնդիր չէ»,- ասել է Գյուլենը ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել իր հասցեին հնչող մեղադրանքների գործով: «Եթե նրանց մեղադրանքները հաստատվեն, ես կընդունեմ, ինչ իրենք ուզում են, սակայն նրանք որևէ լուրջ ապացույց չեն բերել և պատասխան չեն տվել իմ առաջարկին»,- ասել է հոգևոր առաջնորդը: Գյուլենը նաև մեղադրել է Անկարային հեղաշրջման փորձը օգտագործելով՝ իր ղեկավարած «Հիզմեթ» շարժման նկատմամբ հետապնդում սկսելու համար:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ