Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեղադրանքներ են առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին և նրա տեղակալին

Մեղադրանքներ են առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին և նրա տեղակալին
24.09.2016 | 12:33

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս. Ալեքսանյանը և նրա տեղակալ Ա. Համբարձումյանը 2015-ի նոյեմբերի 14-ին Քաղսի համայնքում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով համայնքի սեփականությանը, գյուղացիներին պատճառված վնասի չափերը ներկայացրել են ուռճացված, կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր, որոնց հիման վրա ստացել են գումարներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։


Ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են չարաշահումների եղանակը, ծավալները, համայնքի ղեկավարի և նրա տեղակալի գործողությունների շրջանակը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական կեղծիք (2 դրվագ), 38-308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով) հատկանիշներով։ Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ