Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Եթե Ղարաբաղում խաղաղություն լինի, տարածաշրջանի տնտեսական ներուժը կաճի»

«Եթե Ղարաբաղում խաղաղություն լինի, տարածաշրջանի տնտեսական ներուժը կաճի»
24.09.2016 | 12:35

Մենք հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին՝ հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան, Իսրայելի ԱԳ նախարարության եվրասիական քարտուղարության ղեկավար Ռաֆայել Հարպազը:


Իսրայելն իրոք հավատում է և հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է: «Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ միջազգային ջանքերը արդյունք կունենան, և մենք աջակցում ենք այդ ջանքերին: Իսրայելը Հայաստանի հետ ևս լավ հարաբերություններ ունի: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Եթե խաղաղություն լինի, տարածաշրջանի տնտեսական ներուժը կաճի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ