Անկարան չի ճանաչում Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները՝ ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգչի հայտարարության մեջ:
«Թուրքիան շարունակում է աջակցել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը: Ընտրությունները, որոնք նախորդ շաբաթ անցկացվել են Ռուսաստանում, մեր կողմից գնահատվում են այդ դիրքորոշումից: Մեր կարծիքով՝ Ղրիմում անցկացված այդ ընտրությունների արդյունքները չունեն իրավական ուժ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի անցումը Ռուսաստանին։