Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը մեղադրել է Ասադին

Էրդողանը մեղադրել է Ասադին
24.09.2016 | 15:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է Բաշար Ասադի կառավարությանը Հալեպի բնակչությանը դեպի Գազիանթեփ «քշելու» մտադրության մեջ՝ գրում է «Միլլիեթը»:

«Ասադի ռեժիմն է ռմբակոծում: Ասում են` ԱՄՆ-ն արեց: ԱՄՆ-ն էլ ասում է` Ռուսաստանն արեց: Մենք էլ ասում ենք, որ մեր ստացած տեղեկությունների համաձայն` ռեժիմն է արել: Գիտե՞ք սրանց նպատակն ինչ է... Հալեպի ժողովրդին դեպի Գազիանթեփ (Այնթապ) քշելը:

Մենք թույլ չենք տա, որ նրանց այս ծրագիրն իրականանա»,- ասել է Էրդողանը: Նա ավելի վաղ մեղադրել էր Սիրիայի կառավարական ուժերին Հալեպի շուրջ զինադադարի խախտման համար և հայտարարել էր, թե դեպի Հալեպ ուղևորվող մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների շարասյան վրա կրակ բացողները հենց Ասադի բանակից են:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ