Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը չի համոզել ԱՄՆ-ին

Էրդողանը չի համոզել ԱՄՆ-ին
24.09.2016 | 15:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը Սիրիայի քրդերի հարցում չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի՝ գրում է «Միլլիեթը»: Նա ասել է, որ Թուրքիան Սիրիայում գործող «բոլոր ահաբեկչական խմբավորումներին» նույն կերպ է վերաբերվում:

«Չենք կարողանում հասկանալ ԱՄՆ-ի` քրդական PYD-ին («Ժողովրդավարական միություն» կուսակցություն) և YPG-ին (Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատները) աջակցելը: Ասում են` PYD-ն ու YPG-ն պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Բայց «Ջեբհաթ ան Նուսրան» էլ է ԻՊ-ի դեմ պայքարում: Բայց նրանք «Նուսրան» համարում են ահաբեկչական կառույց, իսկ PYD-ն ու YPG-ն` ոչ: Դժվարանում ենք հասկանալ այս մոտեցումը»,- ասել է նա:

Էրդողանը նաև նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում իրենք փորձել են համոզել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, սակայն` ապարդյուն:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ