Ավստրիական People’s Viennaline ավիաընկերությունը կգործարկի 8 րոպե տևողությամբ՝ ամենակարճ միջազգային չվերթը, հայտնում է The Daily Mail-ը: Ավիափոխադրողն ուղևորներին կտեղափոխի շվեյցարական Սենթ Գալենից գերմանական Ֆրիդրիխսհաֆեն: Ճանապարհի երկարությունը 21 կիլոմետր է, տոմսի արժեքը 40 եվրո:
Միջազգային չվերթը կգործարկվի 2016-ի նոյեմբերին, ինքնաթիռները կթռչեն օրական երկու անգամ: Չնայած երկու քաղաքների միջև կարճ ճանապարհին՝ նրանց բաժանում է Բոդենի լիճը, ավտոմեքենայով՝ 77 կիլոմետր, որ մոտ մեկ ժամ է տևում: Մինչև այժմ ամենակարճ միջազգային չվերթն էր համարվում Վիեննայից Բրատիսլավա չվերթը` 10 րոպե, սակայն ավիափոխադրողը փակել է այդ երթուղին: