Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Էրդողանը տարիներ առաջ էր պլանավորել հեղաշրջման փորձը»

«Էրդողանը տարիներ առաջ էր պլանավորել հեղաշրջման փորձը»
25.09.2016 | 09:09

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը Die Zeit-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման փորձը:

Ըստ Գյուլենի, հեղաշրջման փորձը որպես պատրվակ օգտագործելով, Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում, որ ուժեղացնի իր իշխանությունը: Գյուլենը նաև բացահայտել է, թե ինչպես են փչացել իր և Էրդողանի հարաբերությունները: «Նա սպասում էր, որ մենք պետք է իրեն համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք, մտածում էր, որ համաշխարհային մակարդակով պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չունեցավ` սկսեց գործել մեր դեմ»,- ասել է Գյուլենը:


78-ամյա Գյուլենը, որը 1999-ից ԱՄՆ-ում է, ասել է, որ կարոտում է իր հայրենիքը և կցանկանար այնտեղ գտնել վերջին հանգիստը:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ