«Մենք պետք է հետապնդենք անօրինական միգրացիան առավելագույնս դադարեցնելու նպատակ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վիեննայում «Բալկանյան երթուղու» երկրների գագաթնաժողովում:
Նա Իտալիային և Հունաստանին հավաստիացրել է, որ հետագայում կաջակցեն լուծելու միգրացիոն ճգնաժամը, և նշել է անօրինական միգրացիայի դեմ պայքարում նկատելի առաջընթացը՝ անցած տարվա համեմատ: