Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի միջև տարաձայնություններ կան

ԱՄՆ պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի միջև տարաձայնություններ կան
25.09.2016 | 09:14

ԱՄՆ պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի միջև տարաձայնություններ կան Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրի շուրջ, սակայն Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք միջամտում Ջոն Քերիի և Էշթոն Քարթերի ներքին հարաբերություններին, այլ առաջնորդվում ենք մի պարզ հանգամանքով, որն արվել է սեպտեմբերի 9-ին Ժնևում, ինչի մասին մենք համաձայնության ենք եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ այն հարցով, ինչի մասին պայմանավորվել էին նախագահներ Պուտինն ու Օբաման դրանից երեք օր առաջ Չինաստանում»,- ասել է Լավրովը:


Արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դա արվել է երկու նախագահների անմիջական հրամանով: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ինչ-որ կապ ունեն ԱՄՆ-ում ռազմական հարցերի հետ, պետք է կատարեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները»,- ընդգծել է Լավրովը:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ