Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հնդկաստանի վարչապետը մեղադրում է Պակիստանին

Հնդկաստանի վարչապետը մեղադրում է Պակիստանին
25.09.2016 | 19:57

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պակիստանին մեղադրել է ահաբեկչությունն արտահանելու միջոցով Ասիայի տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Հնդկաստանում պնդում են, որ Քաշմիրի հնդկական հատվածում սեպտեմբերի 18-ի արյունալի գրոհը Պակիստանն է կազմակերպել:

«Պակիստանի ժողովուրդը պետք է հարցնի իր ղեկավարներին, թե ինչպես ստացվեց, որ երկու երկրները միաժամանակ են անկախացել, հետո Հնդկաստանը համակարգչային ծրագրեր է արտահանում, իսկ Պակիստանը՝ ահաբեկիչներ»,- ասել է Նարենդրա Մոդին: Պակիստանը հերքում է մեղադրանքը:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ