Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ անցկացվել է «Հայկական առաջնորդության ակադեմիա» եռօրյա ծրագիրը

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ անցկացվել է «Հայկական առաջնորդության ակադեմիա» եռօրյա ծրագիրը
26.09.2016 | 15:58

Սեպտեմբերի 23-25-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Մաքս վան դեր Սթոյլ և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է «Հայկական առաջնորդության ակադեմիա» ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ խորհրդարանական 7 կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Խաչիկյանը, Դիանա Ադամյանը, Հայկազ Շահնազարյանը և Ռուբեն Թովմասյանը:

Ծրագրի շրջանակներում քննարկումներ են եղել կուսակցական ծրագրերի, գաղափարախոսությունների, արժեքների, քարոզարշավների, ռազմավարության մշակման և արդյունավետ հաղորդակցության ապահոմվան վերաբերյալ:


Տեսական հատվածն ուղեկցվել է գործնական աշխատանքներով: Անհատական և խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները կատարել են քաղաքական ծրագրերի և գործունեության վերլուծություններ Arena և SWOT մեթոդներով, կազմել են կարգախոսներ և պատրաստել են քաղաքական ուղերձ պարունակող 1 րոպեանոց տեսահոլովակներ:
Ծրագրի ավարտին ներկայացվել են քննարկումների հետ կապված հիմնական եզրակացությունները և կատարվել է ամփոփիչ գնահատում:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ