Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ահմադինեժադին արգելվել է առաջադրվել նախագահի թեկնածու

Ահմադինեժադին արգելվել է առաջադրվել նախագահի թեկնածու
26.09.2016 | 22:50

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չի տվել առաջադրվել եկող տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում:

ISNA-ի փոխանցմամբ՝ Խամենեին Ահմադինեժադին ասել է, թե առաջադրվելը ոչ իր, ոչ երկրի «շահերից չի բխում»: Պահպանողական Մահմուդ Ահմադինեժադը առաջին անգամ Իրանի նախագահ է ընտրվել 2005-ին, 2009-ին վերընտրվել է խիստ վիճահարույց ընտրությունների արդյունքում: Վերջին ամիսներին Ահմադինեժադի ունեցած մի շարք ելույթներ առիթ են տվել ենթադրելու, որ նա պատրաստվում է վերստին պայքարել նախագահական աթոռի համար:

Գործող նախագահ Հասան Ռոհանիի մեկ այլ հավանական մրցակից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Քասեմ Սոլեյմանին հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ