Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եռօրյա այցով Թուրքիայում է: Նրա առաջին կանգառը Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող թուրքական Գազիանթեփ քաղաքում էր:
Ջոնսոնն այցելել է սիրիացի փախստականների ճամբարներ: Անկարայում բանակցություններ են նախատեսված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ջոնսոնն այցելելու է թուրքական խորհրդարանի շենք` ծանոթանալու ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ կրած վնասին: