Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քլինթոնին աջակցում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը, Թրամփին՝ 7

Քլինթոնին աջակցում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը, Թրամփին՝ 7
27.09.2016 | 13:03

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական մրցակցի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ ճնշող առավելություն ունի Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում, վկայում են Morning Consult ընկերության համազգային հարցման արդյունքները:


Նախկին պետքարտուղարի օգտին մտադիր Է քվեարկել լատինաամերիկյան ծագում ունեցող ամերիկացիների 54 %-ը և աֆրոամերիկացիների 75 %-ը: Թրամփի օգտին պատրաստ է իր ձայնը տալ իսպանախոս ընտրողների 20 %-ը, սևամորթների միայն 7 %-ը: Թրամփը վստահորեն առջևից Է ընթանում ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում, որի ներկայացուցիչների 44 %-ը հայտարարել է, որ մտադիր է իր ձայնը տալ միլիարդատեր թեկնածուին՝ Քլինթոնի կողմնակիցների 33 %-ի համեմատությամբ: Բոլոր ընտրողների հաշվառմամբ, սեպտեմբերի 22-24-ին անցկացված հարցման համաձայն, Թրամփը Քլինթոնին գերազանցում է 1 %-ով՝ 39 %՝ 38 %-ի դիմաց:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ