ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռևս վաղ է խաչ քաշել Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունների վրա: «Ոչ, ես կարծում եմ, որ նրանք էլ այդպես չեն կարծում»,- ասել է նա НТВ-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է խաչ քաշել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների վրա։
Նրա խոսքով՝ Մոսկվան հավատարիմ է պայմանավորվածություններին, որոնց վերջակետ է դրվել, երբ մնացյալ հարցերը լուծվել էին սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպմանը։