Ադրբեջանի քաղաքացիները կողմ են քվեարկել բոլոր սահմանադրական փոփոխություններին, որոնք ներկայացված են եղել հանրաքվեի՝ վկայում են էքզիթ-փոլի արդյունքները, որն անցկացրել է OpinionWay հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը:
Էքզիթ-փոլի տվյալներով` պաշտպանության և անվտանգության ապահովմանն առաջարկին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակիցների 89,3 %-ը: Գործադիր իշխանության կառուցվածքի հետ կապված փոփոխություններին կողմ է քվեարկել 88,9 %-ը: Մարդու իրավունքների և ազատությունների ապահովման հարցով առաջարկին կողմ է քվեարկել 90,1 %-ը, իսկ նախագահի և պատգամավորների ընտրության ժամանակ տարիքային սահմանափակումը վերացնելու օգտին քվեարկել է 88,8 %-ը: