Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ակնհայտ է համարել, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը անհրաժեշտ է տարածաշրջանային գործընթացների վրա գլոբալ ազդեցության տեսանկյունից։
Miami Herald ամերիկյան թերթի կայքում տեղ գտած «Թուրքիան ու դաշնակիցները կարող են հաղթել ահաբեկչությանը» հոդվածում Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել ռուսական ինքնաթիռի միջադեպին, որն անվանել է անցանկալի։ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները արդյունքում թևակոխել են կարգավորման փուլ, և դա իր ներդրումն է ունեցել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման վրա. «Նոր համագործակցություն է սկսվում տարածաշրջանային խնդիրների կարգավորման ու ահաբեկչության հակազդեցության վերաբերյալ ջանքերի մերձեցման ոլորտում»։