Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ժողովուրդը վստահություն հայտնեց Իլհամ Ալիևին

Ժողովուրդը վստահություն հայտնեց Իլհամ Ալիևին
27.09.2016 | 13:08

APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ հանրաքվեն անցկացվել է, ժողովրդի հիմնական մասը քվեարկել է։ Նա ընդգծել է, որ դա հենված է կուսակցության դիտորդների տրամադրած տեղեկատվության հիման վրա. «Ժողովուրդն ապացուցեց, որ վստահում է պարոն նախագահին։

Դա համաժողովրդական վստահության թեստ էր, որն անցկացվեց բավական հաջող։ exit poll-երի համաձայն՝ երկրի բնակչության մեծ մասը դրականորեն է գնահատել առաջ քաշված առաջարկները։ Մենք հավատում ենք exit poll-երին, սակայն ամեն դեպքում կսպասենք ԿԸՀ-ի հայտարարությանը։ Հանրաքվեից հետո անցկացվելիք բարեփոխումները ընդգրկելու են բոլոր ոլորտները, հիմնականում՝ տնտեսական»։


Ադրբեջանում հանրաքվեն ճանաչվել է կայացած՝ մասնակցել է ընտրողների ավելի քան 25 %-ը՝ վերջին տվյալներով մոտ 70 %-ը։ exit poll-երի տվյալներով՝ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին աջակցել է ընտրողների 88,5 %-ը։

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ