«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչ է անում ադրբեջանական ժողովրդին չհաշտվել հանրաքվեի հրապարակված արդյունքների հետ ու մինչեւ վերջ պայքարել բոլոր իրավական միջոցներով՝ արդյունքները չեղարկելու համար»: Այս մասին ասվում է Ազգային խորհրդի հայտարարության մեջ:
contact.az-ը հայտնում է, որ Ազգային խորհուրդը նաեւ կոչ է անում միջազգային կառույցներին, որոնց առջեւ Ադրբեջանը պարտավորություններ ունի, ազդել Իլհամ Ալիեւի իշխանության վրա «հանրաքվեի ոչ լեգիտիմ՝ ժողովրդի կամքը չարտահայտող արդյունքները չեղարկելու նպատակով»: Չնայած ԿԸՀ–ն հայտնել էր 70 տոկոս մասնակցության մասին, օբյեկտիվ դիտարկումները ցույց են տվել, որ բնակչությունը փաստացի բոյկոտել է քվեարկությունը: Բացի դրանից հանրաքվեն անցել է համատարած կեղծիքների մթնոլորտում: Կեղծիքների փաստերը նկարահանված են մեդիա ներկայացուցիչների ու ակտիվ քաղաքացիների կողմից ու նույնիսկ ընտրատեղամասերի տեսադիտարկման տեսախցիկներն են ֆիքսել: Այս կապակցությամբ Ազգային խորհուրդը հայտնել է հանրաքվեի ոչ լեգիտիմության ու դրա արդյունքները չճանաչելու մասին:
«Եթե հասարակ լեզվով խոսենք ՝ այդ փոփոխությունների նպատակը ընտանեկան իշխանությունն օրինականացնելն է»,- ասվում է հայտարարության մեջ: