Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիևը շնորհակալ է

Իլհամ Ալիևը շնորհակալ է
28.09.2016 | 09:28

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սումգայիթում մասնակցել է Հեյդար Ալիևի կենտրոնի բացմանը: Ալիևն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Նախօրեին անցկացված հանրաքվեն մեր քաղաքականության հանդեպ ժողովրդի մեծ վստահության ևս մեկ ցուցիչ է: Այդ վստահությունը ուժ է տալիս մեզ: Եթե չլիներ այդ վստահությունը, բարդ կլիներ միջազգային հարթությունում մեր երկրի ազգային շահերի պաշտպանությունը: Մեր քաղաքականությունը հենված է ազգային շահերի, ազգային արժեքների վրա: Ժողովուրդն աջակցում ու հավանության է արժանացնում մեր վարած քաղաքականությունը: Ադրբեջանի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը «այո» ասաց հանրաքվեին, աջակցեց մեր առաջարկներին: Վերջին 13 տարիներին ես ձգտել եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ արդարացնել այդ բարձր վստահությունը»,- ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ