Այսօր առավոտյան Թել Ավիվի հիվանդանոցում վախճանվել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը Թել Ավիվի «Շեբա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 13-ին` գլխուղեղի կաթվածից հետո:
Շիմոն Պերեսը 92 տարեկան էր։ Նա երկու անգամ եղել է վարչապետի, 2007-2014-ին՝ նախագահ: