Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բատկան գնաց Պեկին

Բատկան գնաց Պեկին
28.09.2016 | 21:57

Բելառուսի նախագահը որոշել է բարելավել երկրի տնտեսական վիճակը Չինաստանի օգնությամբ: Ալեքսանդր Լուկաշենկոն եռօրյա պետական այցով մեկնում է Չինաստան: Պեկինում նա բանակցություններ կվարի Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի հետ, ենթադրվում է, որ կողմերը մոտ 30 փաստաթուղթ կստորագրեն՝ հանուն համագործակցության զարգացմանը: Փորձագետները կարծում են, որ առաջնահերթ կլինեն տնտեսական հարցերը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Մինսկը Չինաստանին ռազմավարական գործընկեր է համարում: Կողմերն ակտիվ են այցերի առումով: Աա առաջին այցն է, որ կազմակերպել է մինչև վերջերս տնտեսության հարցերով Լուկաշենկոյի օգնական, այժմ Չինաստանում Բելառուսի դեսպան Կիրիլ Ռուդին: Այդ պաշտոնին աշխատելու ժամանակ նա իրեն շուկայական բարեփոխումների աջակցի իմիջ է ստեղծել: Չինաստանում նրա դեսպան դառնալը որոշ փորձագետներ անգամ փորձել են բացատրել Լուկաշենկոյի ցանկությամբ՝ հեռացնել Ռուդիին տնտեսական քաղաքականությունից: Այժմ, սակայն, փորձագետները չեն բացառում, որ որպես դեսպան Կիրիլ Ռուդին կարող է իրեն ավելի լավ դրսևորել: Այդ մոտեցումը չի բացառում, որ չին-բելառուսական հարաբերություններին նոր խթան կհաղորդվի: Խթանն իսկապես տեղին կլինի, չնայած գործընկերության մասին բազմաթիվ հայտարարություններին՝ համատեղ նախագծերը Բելառուսի համար դեռ արդյունավետ չեն:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ