Հայաստանի քննչական կոմիտե է ուղարկվել Աժ 14 պատգամավորների կողմից ստորագրված՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու դիմում:
Նախաձեռնությունը «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանինն է, որի գրասենյակի փոխանցմամբ՝ դիմումը ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը: