«Հայկական զինված ուժերի կողմից Աղդամում անցկացված զորավարժությունները սադրանք են և մեծ հարված խաղաղ կարգավորման գործընթացին»՝ Բաքվում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Բաքուն Մինսկի խմբի համանախագահների միջոցով Երևանին է փոխանցել իր դժգոհությունը` պահանջելով «հետագայում զերծ մնալ նման սադրանքներից»:
Անդրադառնալով խաղաղ բանակցությունների ընթացքին՝ Մամեդյարովը նշել է. - «Մենք ամեն ինչ չէ, որ հաղորդում ենք մամուլին, քանի որ որոշել ենք` լրատվամիջոցներին կարելի է հաղորդել արդյունքի հասնելուց հետո: Ինտենսիվ բանակցությունները, սակայն, համանախագահների և նախարարների մակարդակում շարունակվում են», - Էլմար Մամեդյարովի խոսքերն է փոխանցում APA գործակալությունը: