ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Երեւան՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հիշեցրել է, որ իր վերջին հայտարարության մեջ համանախագահները մտադրություն էին հայտնել մոտ ապագայում այցելել տարածաշրջան:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նույնպես անդրադարձել է առաջիկա այցի հարցին՝ ասելով, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունների եւ հանդիպումների արդյունքում որոշում կկայացվի Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման տեղի եւ ժամկետի մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո հարցին, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում սպասվում է՝ Էդվարդ Շարմազանովն ասաց, որ այս պահի դրությամբ ոչ մի հանդիպում չի նախատեսվում: