Դեռևս պայմաններ չեն ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ Վաշինգտոնում ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
«Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան՝ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որոնց կարգավորման հնարավորությունները դեռևս չեն դիտարկվում, առաջին հերթին, որովհետև երկրի ղեկավարները պատրաստ չեն», - ասել է Ջոն Քերին:
Նրա խոսքով, նման կոնֆլիկտները բարդ են, սակայն կարելի է դիտարկել դրանք՝ անցյալում թողնելու մեթոդները, եթե մարդիկ ընդունեն որոշ համալիր լուծումներ։