Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերժ Սարգսյանը այցելել է Չինաստանի դեսպանատուն

Սերժ Սարգսյանը այցելել է Չինաստանի դեսպանատուն
01.10.2016 | 19:07

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի ազգային տոնի աիթով այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանություն: Նա ՉԺՀ-ի կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինին. «Մեծ գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները վերջին ժամանակահատվածում հարաճուն զարգացում են ապրում: Տեսնում ենք, թե ինչպես քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015-ին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ հետագա բազմաթիվ բարձրաստիճան փոխայցելությունները նոր թափ են հաղորդում մեր հարաբերությունների առավել խորացմանը: Մեծարգո պարոն նախագահ, պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել այսուհետ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ