Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվան հերքում է

Մոսկվան հերքում է
01.10.2016 | 19:10

Ռուսաստանը հերքել է Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության պնդումը, թե Սիրիայում ռուսական օդուժի հարվածների հետևանքով անցած մեկ տարում մոտ 10 հազար մարդ է զոհվել: «Մենք վստահելի չենք համարում Սիրիայում տեղի ունեցողի վերաբերյալ Բրիտանիայում գործող մի կազմակերպության տեղեկատվությունը», - երեկ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ ռուսական օդուժի հարվածների հետևանքով Սիրիայում առնվազն 9 հազար 364 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 հազար 804 քաղաքացիական անձ և 906 երեխա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2746, այլ ապստամբ իսլամիստական խմբավորումների 2814 զինյալ:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ