Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիդերլանդների դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ

Նիդերլանդների դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ
01.10.2016 | 19:12

ՌԴ արտգործնախարարությունը առաջիկա երկուշաբթի բացատրությունների է հրավիրում Մոսկվայում Նիդերլանդների դեսպանին՝ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի զեկույցը պարզաբանելու համար: Խմբի աշխատանքների արդյունքը հետևողականորեն ներկայացվում է որպես անհերքելի ճշմարտություն՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նիդերլանդների ԱԳ-ն զրույցի հրավիրել ՌԴ դեսպանին, ընդգծելով՝ միջազգային փորձագետների հասցեին Կրեմլի անհիմն քննադատությունը անընդունելի է: Տարիներ շարունակված հետաքննությունից հետո այս շաբաթ միջազգային քննչական խումբը հայտարարեց, թե 2014-ին Ուկրաինայի արևելքում «Բոինգ»-ի կործանման պատճառը եղել է «Բուկ» համալիրը, որը Ռուսաստանից էր բերվել և հաջորդ օրը վերադարձվել:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ