IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորական նամակ է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինին։ Ռուհանին կողմ է արտահայտվել երկու երկրների փոխհարաբերությունների ավելի զարգացմանը։
Նա հիշատակել է այս տարի Սի Ձինպինի Թեհրան այցելելը և ընդգծել, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և իրենք ցանկանում են երկկողմ հարաբերությունների զարգացում։ Ռուհանին խաղաղություն է մաղթել Չինաստանի նախագահին ու ժողովրդին