«Ակօսի» փոխանցմամբ՝ ԵԽՎենետիկյան հանձնաժողովը քննելու է Թուրքիայի կառավարության որոշումները, որ ընդունվել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո 3 ամսով Թուրքիայում ներդրված արտակարգ դրության պայմաններում։ Վենետիկյան հանձնաժողովը պատրաստելու է զեկույց։
Ակնկալվում է, որ զեկույցը կհրապարակվի տարեվերջից ոչ շուտ։ Հոկտեմբերի 10-14-ին Ստրասբուրգում քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 12-ին կպատասխանի եվրոպացի պատգամավորների հարցերին։