ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությունից վերադառնալիս ստիպված է եղել սպասել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, որ չի շտապել նախագահական օդանավ:
Տեսանյութը համացանցում տեղադրել է սոցիոլոգ Մեթյու Մաքդերմոթը: Կադրերում երևում է, թե ինչպես է Օբաման Քլինթոնին ձեռքով կանչում օդանավ և ասում՝ գնացինք: Տեսնելով, որ նախկին նախագահը չի արձագանքում, Օբաման դուրս է գալիս օդանավից և բացականչում. «Բիլ, գնանք, ես քեզ տուն կհասցնեմ»: