Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դեռ շարունակում է բուժումը Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան մամուլի կցորդ Գյուլբարչըն Բեյըմբետովան չի բացառել, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվի շաբաթ օրը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Աթամբաևը, առողջության վատացման պատճառով կարճատև արձակուրդ էր վերցրել: