Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մատեո Ռենցի. Բրեկզիտը կարող է Եվրոպայի ղեկավարներին դրդել մտածել Եվրոպայի համար նոր ուղու մասին

Մատեո Ռենցի. Բրեկզիտը կարող է Եվրոպայի ղեկավարներին դրդել մտածել Եվրոպայի համար նոր ուղու մասին
01.10.2016 | 19:28

Անհնար է, որ բրեկզիտի բանակցություններն ավարտվեն որեւէ գործարքով, որը բրիտանացիներին ավելի շատ իրավունքներ կտա, քան ԵՄ սահմաններից դուրս ցանկացած այլ երկրի քաղաքացիների՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին BBC–ին հարցազրույցում: Նա նախազգուշացրել է, որ ԵՄ-ից դուրս գալը բարդ է լինելու, սակայն ծագող խնդիրների լուծումը հնարավոր կլինի սկսել ոչ շուտ քան Բրիտանիան կգործարկի այդ գործընթացը: ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքները Ռենցին անվանել է սխալ որոշում ու ասել, որ վշտացել ու անչափ զարմացած էր քվեարկության ելքով, սակայն նկատել է, որ նույնիսկ նման որոշումը պետք է հարգել ու չի կարելի անտեսել ժողովրդավարական կամքի արտահայտությունը: «Միացյալ Թագավորության բնակիչները որոշել են իրենց ապագան,- նշել է Ռենցին:- Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք կարող ենք ու պետք է ստեղծենք լավագույն դաշինքը Բրիտանիայի ու ԵՄ-ի միջեւ, առաջիկա տարիներին մենք լավագույն ընկերներ ենք մնալու»: Նրա խոսքով Բրիտանիայի որոշումը կարող է Եվրոպայի ղեկավարներին դրդել մտածել Եվրոպայի համար նոր ուղու մասին: Նա նշել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները Եվրոպական հանձնաժողովն է վարելու, այլ ոչ թե միության առանձին երկրներ: Ռենցին պատրաստ է Թերեզա Մեյին աջակցել այդ բարդ գործընթացում: Իտալիայի վարչապետը բրեկզիտի համար մասամբ Դեւիդ Քեմերոնին է մեղադրել՝ ասելով, որ ԵՄ անդամակցության քվեարկության հաշվին Բրիտանիայի նախկին վարչապետը փորձել է լուծել կուսակցության ներքին խնդիրները: «Մենք չպետք է արտաքին քաղաքական հարցերը օգտագործենք ներքին խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ