Ադրբեջանի Միլի Մեջլիսը որոշել է չվիճել Եվրանեսթի հետ: Հարաբերությունները վերականգնելու որոշումը կայացվել է նախօրեին: Կառույցի հետ հարաբերությունները խզվել էին, երբ 2015-ի դեկտեմբերի 10-ին Եվրանեսթն առաջարկել էր պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի դեմ երկրում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով եւ պահանջել էր ազատել քաղբանտարկյալներին:
2016-ի ապրիլին Եվրախորհրդարանն Ադրբեջան էր ուղարկել Եվրանեսթի ԽՎ պատվիրակությունը Միլի Մեջլիսի հետ երկխոսությունը վերականգնելու համար: Դրա արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում նշվում էր, որ անհրաժեշտ է վերականգնել համագործակցությունը: