Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին կհրավիրի առաջին նիստը կայսր Աիկիհիտոյի՝ գահից հրաժարավելու հնարավորության հարցը քննարկելու համար՝ հայտնում է «Կիոտո» գործակալությունը:
Օգոստոսին 82-ամյա կայսրն անսովոր հեռուստաուղերձ հղեց բնակչությանը՝ հայտնելով, որ պատրաստվում է լքել «քրիզանթեմների գահը»: Հանձնաժողովի առաջին նիստին կմասնակցեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ 6 փորձագետ: Հանձնաժողովը պիտի նախապատրաստի կայսեր հրաժարականի ընթացակարգը եւ լսի մասնագետների կարծիքը, թե որքանով է դա համապատասխանում երկրի սահմանադրական եւ միապետական կարգերին: Կայսերական ընտանիքի մասին օրենքը չի նախատեսում գահից հրաժարում՝ միապետը պետք է իշխի ցմահ:
Բացառված չէ, որ հանձնաժողովը միայն Ակիհիտո կայսեր համար օրենքում փոփոխություններ կմշակի, որ հնարավորություն տա հեռանալ առողջությունից գանգատվող միապետին: