Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանը դառնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահող: Առաջին ԱԽ նիստը կայանալու է հոկտեմբերի 3-ին, երբ կարգավորված կլինի առաջիկա մեկ ամսվա աշխատանքային ծրագիրը, ծրագրված է մոտ 20 նիստ: Հիմնական թեմաներն են լինելու Աֆրիկայի հակամարտությունները՝ իրավիճակը Դարֆուրում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մալիում, Հարավային Սուդայի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, մերձավորարեւելյան հակամարտությունները Սիրիայում և Եմենում:
Մերձավոր Արևելքի կարգավորման մասին շարունակական եռամսյակային բանավեճերը նախանշված են հոկտեմբերի 19-ին: Այս ամիս կարող է ավարտվել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը: