Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետդեպը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ը հարվածներ չի հասցրել «Ջեբհաթ ան Նուսրային»

Պետդեպը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ը հարվածներ չի հասցրել «Ջեբհաթ ան Նուսրային»
02.10.2016 | 10:26

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ընդունել է, որ ԱՄՆ-ը վերջին կես տարում չի հարվածել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը։ Թոները վերապահում է արել, որ վստահ չէ իր տեղեկության հավաստիության մեջ։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է խաղաղ բնակիչների նկատմամբ հոգատարությամբ, քանի որ զինյալները նրանց շատ մոտ են գտնվում։ «Մենք ամենասկզբում հարվածներ հասցնում էինք «Ջեբհաթ ան Նուսրային»՝ դեռ 2014-ին ու 2015-ին։ Բայց հենց նրանք սկսեցին թափանցել քաղաքացիական տարածքներ, մենք ձգտեցինք սահմանափակել հնարավոր զոհերի քանակը խաղաղ բնակչության շրջանում ու դրա համար էլ խուսափեցինք ավիահարվածներից», - ասել է Պետդեպի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ այդ խմբավորման ղեկավարներին կարելի էր ոչնչացնել համատեղ գործադիր կենտրոնի օգնությամբ, որի ստեղծումը սեպտեմբերի 9-ին Սիրիայի վերաբերյալ համաձայնեցված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների կետերից մեկն էր։


Սեպտեմբերի 30-ին BBC–ին հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Վաշինգթոնը երբեք չի գրոհել «Ջեբհաթ ան Նուսրայի» վրա Սիրիայի տարածքում։ Նա նաև չի բացառել, որ ի սկզբանե ԱՄՆ-ն ծրագրում էր պաշտպանել այդ ահաբեկչական կազմակերպությանը։

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ