Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հաշվի կառնի Շոտլանդիայի կարծիքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով, սակայն նրան թույլ չի տա վետո դնել բանակցությունների վրա: «Ինչը ես հաստատ գիտեմ, այն է, որ բանակցություններին լիարժեք կմասնակցի Շոտլանդիայի կառավարությունը: Միացյալ Թագավորությունը բանակցություններում հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը», - ասել է նա: