ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Արտգործանախարարները շարունակել են դիտարկել Սիրիայի իրավիճակը, այդ թվում՝ Հալեպի շուրջ իրադրության կարգավորումը, որտեղ անօրինական զինված խմբավորումները հակառակ հակամարտող կողմերի հրադադարի մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, շարունակում են ռազմական գործողությունները:
Սիրիական «չափավոր ընդդիմության» շատ ջոկատներ հրաժարվում են զանազանվել «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչներից, որոնց վրա հրադադարը չի տարածվում: