Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրայում անվանել է երկերեսանի

Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրայում անվանել է երկերեսանի
02.10.2016 | 10:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում անվանել է երկերեսանի: «ԱՄՆ ղեկավարության մի մասը գործում է ահաբեկիչների հետ, մյուս մասը վարում է քաղաքականություն, որը հաշվի է առնում մեր մտահոգությունը (սիրիական քրդերի ուժերի հետ համագործակցության առիթով): Ես հավատում եմ, որ մոտակա ժամանակներում ԱՄՆ-ը մեր հարաբերությունները կդնի պատշաճ մակարդակի վրա»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ:

Նա նաև քննադատել է ԱՄՆ-ի Կոնգրեսին այն օրենքի ընդունման համար, որը թույլ է տալիս 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին Սաուդյան Արաբիային դատի տալ: «Դա անհաջող որոշում է, այն հակասում է հանցագործության համար անձնական պատասխանատվության սկզբունքին: Մենք սպասում ենք, որ այդ սխալ որոշումը կչեղարկվի հնարավորինս շուտ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ